Մշակույթ

Նախարարի մոտ ընդունելությունը ուսուցիչների համար կլինի հերթագրումով եւ դիմում- հայտով

Նախարարի մոտ ընդունելությունը ուսուցիչների համար կլինի հերթագրումով եւ դիմում- հայտով

Օգոստոսյան խորհրդակցություններին զուգահեռ, որ մեկնարկելու են օգոստոսի 18-ին՝ Արարատի մարզից եւ ավարտվելու օգոստոսի 29-ին՝ Երեւանում, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մեկ այլ ձեւաչափ եւս․ օգոստոսի 21-ից մեկնարկում է նաեւ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ առանձին ընդունելությունների գործընթաց՝ ուսուցիչների հետ։

Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։

Անձնապես նախարարի հետ հանդիպելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող ուսուցիչները, այլեւ այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական աշխատանքով։

Ինչ վերաբերում է մասնակցության ձեւաչափին, ապա նախարարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար ուսուցիչները պետք է հերթագրվեն՝ լրացնելով դիմում-հայտ, որտեղ անձնական տվյալներից բացի, պետք է շարադրեն հանդիպման նպատակի իրենց մոտիվացիայի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image