Հասարակություն

Արցախում ոչնչացվել է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը․ CSI 

Արցախում ոչնչացվել է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը․ CSI 

Արցախում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով ոչնչացվել է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Բազմաթիվ հնագույն եկեղեցիներ ներկայումս գտնվում են պղծման կամ ոչնչացման վտանգի ներքո, հայտնում է Christian solidarity International (CSI)-ն։ Հայտարարության մեջ նշվում է, որ CSI-ը հայտնում է իր համերաշխությունը հայ ժողովրդի՝ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդի հետ եւ Հայաստանի հարավ օգնություն է ուղարկել, ուր տեղափոխվում են Արցախից տեղահանվածները։

Նշվում է, որ նրանց վերաբնակեցման ճանապարհը լինելու է երկար եւ բարդ։ Բանակցություններ են ընթանում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնները Հայաստանի տարածքում վերականգնելու համար։ Նմանատիպ մի կենտրոն, ըստ հրապարակման, Արցախում ավելի քան քսան տարի ժամանակակից օգնություն է տրամադրել սահմանափակ հնարավորություններ ունեցողներին եւ Արցախյան բոլոր պատերազմներում վիրավորվածներին։ Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի գոյությանը սպառնալիք հանդիսացող քայլերը։ Ադրբեջանը օրինակ, Հայաստանի մեծ մասը հայտարարել է «Արեւմտյան Ադրբեջան», որտեղ պետք է վերադառնան ադրբեջանցիները։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image