Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի ապրիլի 4-ին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին վարչական տույժի ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ, ըստ մարզպետի,Գևորգյանը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ էր օտարել։
«Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»,- նշվում էր մարզպետի որոշման մեջ։
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ դիմել էր Վարչական դատարան՝ մարզպետի որոշումը անվավեր ճանաչելու հայցով ։ Մենք տեղեկացանք, որ դատարանը որոշում է կայացրել բավարարել Վահագն Գևորգյանի հայցը։