Օգոստոսի 2-ին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Արցախի առողջապահության նախկին նախարար Արայիկ Բաղրյանը փոխարինում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Վիլեն Գաբրիելյանին (Նավակ ճոճող)՝ ԺՊ-ի կարգավիճակով։ Թեպետ Վիլեն Գաբրիելյանը ՊՈԱԿ-ում աշխատելիս իրեն շրջապատած է եղել հիմնականում կին տեղակալներով, խորհրդականներով։
Այս ՊՈԱԿ-ի ղեկավար կազմում գենդերային տեսանկյունից ակնհայտ է կանանց մեծամասնությունը․ փոխտնօրեն` Լիլիթ Ղազարյան, փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` Արուսյակ Ժամհարյան, կադրային հարցերով տեսուչ և գնումների համակարգող` Մարինե Պետրոսյան, ԵԱՏՄ համակարգող` Տաթևիկ Երիցյան, իրավաբան՝ Տիրուհի Վարդանյան։
Հիշեցնենք, որ Վիլեն Գաբրիելյանը հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում դարձավ ԱԺ պատգամավոր։
Հաշվի առնելով, որ Բաղյանն Արցախի նախկին առողջապահության նախարարն է եղել (Արցախում նշանակվել էր 2018-ին՝ Բակո Սահակյանի կողմից) և, փաստորեն, գործակալություն գալով դրսից, ակնհայտ է, որ հենց նա էլ հայտարարվելիք մրցույթի արդյունքում կգլխավորի ՊՈԱԿ-ը։ Այսինքն՝ կանցկացվի ձևական մրցույթ։
Կրկին ներկայացնենք Բաղյանի կենսագրական տվյալները:
Ծնվել է 1984 թ. հունվարի 14-ին, Ստեփանակերտում:
Կրթություն
1990-2001թթ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2001-2007թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
2007-2009 թթ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա` ստանալով սոցիալական հիգիենա, առողջապահության կազմակերպում և կաjavascript:void('body')ռավարում մասնագիտություն:
2008-2011թթ. հեռակա ուսանել է Արցախի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետում:
Աշխատանքային գործունեություն
2011-2013թթ. ղեկավարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական ախտորոշիչ կենտրոնը:
2013-2015թթ. աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ:
2015-2016թթ. աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ:
2016թ. հոկտեմբեր ամսից մինչ 2017թ. փետրվարը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը:
2017թ. մարտի 6-ից, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
2018թ. հուլիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:
2019թ. մարտի 18-ին, ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի «Առողջապահության կազմակերպում» մասնագիտական խորհրդի որոշմամբ, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Անկուսակցական է, ունի երեք երեխա:
Տնօրենի մրցույթի ժամկետը, ինչպես հայտնեց ԱՆ լրատվության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանը, դեռ նշանակված չէ։
Ինչպես տեղեկացանք արցախյան շրջանակներից՝ Արայիկ Բաղրյանը առողջապահական լավ կազմակերպիչ է։