Երևի հիշում եք այն ոստիկանին, որ ցուցարարի վրա հարձակվեց, երբ նրան անվանեց Նիկոլ։ Այս իշխանության ոստիկանը վիրավորվել ու կտրուկ գործողությունների էր անցել Նիկոլ բառից հետո։ ։ Տեսեք՝ ինչ օրի է հասել այս իշխանությունը, որ իրենք էլ են վիրավորվում, երբ իրենց առաջնորդի անունով են իրենց պատվում։ Նույնանման մի պատմության մեջ Ռուբեն Ռուբինյանն է ընկել։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․ «Օրերս Սաղմոսավանքի Տեր Օշինը ինձ ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ֊ական չլինի:
Միայն սրա համար պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի Եկեղեցուց՝ իր բարեկամների հետ միասին»։ Տեսեք՝ ով է պառակտումից խոսում, որ ուժը։ Գնահատականը թողնում եմ ձեզ։
Փաստորեն, Տեր Օշինը արտահայտեց այն, ինչ շատ մարդիկ ամեն օր մտածում են, երբ խոսքը քավորների մասին է՝ ուզում են, որ նորմալ, թասիբով տղա լինի։ Հայ մարդը ուզում է, որ քավորը նորմալ քրիստոնյա լինի, մեր Եկեղեցու անդամ։ ՔՊ-ական լինելը մարդկանց ուղեղում եկեղեցուն դեմ լինել է նշանակում։ 2018-ից, երբ իշխանության եկավ այս իշխանությունը, Հայ Առաքեկական Սուրբ Եկեղեցու հետ հակադրվել ու նրա դեմ է գործում։ Տեր Օշինի ասածը անվնաս, ժողովրդական նկատառում է, ոչ թե քաղաքական դատողություն։ Արտահայտում է ժողովրդի կամքը։ Իր Եկեղեցուն դեմ, իր Եկեղեցին նսեմացնող, Սրբազաններին ձերբակալող , քրեական հետապնդումների ենթարկող ուժը ո՞նց կարող է իր հոտի անդամի քավորը լինել։ Սա եկեղեցական հարթության թեմա է, և Ռուբինյանը փորձում է քաղաքական դաշտ տեղափոխել։ Տեր Օշինին հենց իր հոգևոր եղբայրներն են աջակցում, գրելով․ «Այո', կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի ու չի կարող անաստված, սրբապիղծ և հայրենավաճառ լինել։ Իմ աջակցությունն եմ հայտնում քպ֊ականների թիրախում հայտնված արժանապատիվ հոգևոր եղբորս»։
Հենց Ռուբինյանի էջում Տեր Օշինը հերոս է դարձել, գրում են ․ «Արժե հատուկ գնալ Սաղմոսավանք և ծանոթանալ իր հետ, կարգին տղայա Տեր Օշինը, եթե թեկուզ նման բան է ասել, շատ ճիշտ ու ժողովրդի կարծիքն ամփոփող բան է ասել»: «Բայց ինչն ա սխալ ասել Ռուբեն , մեծացի՛ ու քիչ բամբասանք արա», «Ճշտից նեղվու՞մ եք»։ Ու չնայած Ռուբինյանն իր էջի ,,մաքրազարդմամբ է,, զբաղված, միևնույն է, նրա ասածը էլ նստվածք չի տալիս։ Մարդիկ զարմանում են՝ հանրությանը սև ու սպիտակի բաժանողները, պառակտում մտցնողները պառակտումից են խոսում․ «Լրիվ ցնդած եք դուք, ինչ ասես ասում եք մարդկանց մասին, ամբողջ ազգը բաժանում եք սև ու սպիտակի, վերջում էլ նեղվում եք, որ իրերը կոչում են իրենց անուններով։ Հլը պիտի գոհ լինեք , որ ավելի կոպիտ չի արտահայտվել, ձեր մեջ խի՞ մարդ կա ընդհանրապես, որ մի հատ էլ տղա լինի, էն էլ լավ տղա»։
Մի բան էլ ասեմ Ռուբինյանին։ Փաշինյանը ավելի ճիշտ է իրավիճակը գնահատել։ Այս կիրակի Եկեղեցի գնաց, լսեց Կաթողիկոսի անունը, որ իր մասին նման բան չասեն։ Ասեն՝ կարգին, նորմալ տղայա։ Իր հոտառությունն ավելի ուժեղ է, գիտի, թե մարդիկ ինչ են մտածում։ Չնայած գիտի, որ իրեն արդեն չեն հավատում։