Ժամանց

Եթե Շարան հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան

Եթե Շարան հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան

29-ամյա մարտիկ և UFC-ի թեթևքաշային կարգի առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանը համարձակ հայտարարություն է արել UFC-ի միջինքաշային կարգի մարտիկ Շարա Բուլետի հետ մենամարտից առաջ։

«Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես անձամբ նրան բնակարան կնվիրեմ այստեղ՝ Երևանում», - Ծառուկյանի խոսքերն է մեջբերել X սոցիալական ցանցի Red Corner MMA էջը։

Պարտության դեպքում Շարա Բուլետը խոստացել է Արմանին նվիրել իր ձեռքի Rolex ժամացույցը։

Խառը մարտարվեստի երկու հայտնի վարպետների միջև մենամարտը կկայանա դեկտեմբերի 30-ին՝ HYPE FC-ի կողմից հովանավորվող մենամարտի շրջանակներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image