Այլ

Երբեմն պայթյունների ձայներ ենք լսում․ Ի՞նչ է կատարվում Թեհրանում

Երբեմն պայթյունների ձայներ ենք լսում․ Ի՞նչ է կատարվում Թեհրանում

Իսրայելը շարունակում է հարձակումն Իրանի վրա: Չնայած Իրանն իր հերթին սկսել է պատասխան հարվածը, որը պայմանականորեն անվանել է «խիստ պատիժ», այնուամենայնիվ իսրայելական կողմը չի դադարում հարվածներ հասցնել:

Թեհրանում հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Հունանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Իսրայելը շարունակում է թիրախավորված օբյեկտները ռմբակոծել:
«Ընդհանուր քաղաքը դեռ նորմալ է՝ հատկապես Թեհրանը, մարդիկ իրենց տներում են: Երբեմն պայթյունների ձայներ լսում ենք, բայց քաղաքից դուրս»,-ասաց Հունանեսյանը:

Հիշեցնենք, որ  հունիսի տասներեքի վաղ առավոտյան իսրայելը սկսել էր Իրանի վրա հարձակումը: Թիրախում հայտնվել էին Թեհրանն ու Թավրիզը՝ ռազմավարական և միջուկային օբյեկտներ: Իսրայելական կողմի հարվածի հետևանքով թիրապավորված միջուկային օբյեկտից ճառագայթային արտահոսք էր սկսվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image