Քաղաքականություն

Ջերմուկից հնարավոր է տեսնել, որ ադրբեջանցիներ կան մեր տարածքում. մարզպետ (տեսանյութ)

Ջերմուկից հնարավոր է տեսնել, որ ադրբեջանցիներ կան մեր տարածքում. մարզպետ (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցի զինվորների խումբ կա, որ դեռ մնացել են Հայաստանի սուվերեն տարածքում, և ինքը նրանց տեսել է:

Մեր դիտարկմանը, թե Գլխավոր շտաբի պետը ասել էր, թե հեռացել է ադրբեջանական այդ խումբը մեր տարածքից, Գրիգորյանը նախ ասաց, որ այդ հարցը ԳՇ պետին տանք, ապա ավելացրեց. «Մեր տեղեկություններով` իրենք շարունակում են էդտեղ գտնվել: Բայց ԳՇ պետն ավելի լավ է տիրապետում: Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որոշակի տեսանելի տարածք, որը անզեն աչքով տեսանելի է, մենք տեսնում ենք»:

Հարցին` Ջերմուկի կենտրոնից այդ խումբը հնարավո՞ր է տեսնել, մարզպետն ասաց. «Չեմ ուզենա մանրամասնել, բայց Ջերմուկից հնարավոր է տեսնել»:

Մանրամասն` տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image