Վարչապետի յուրաքանչյուր լայվից ու եթերից հետո օրեր շարունակ հասարակությունը քննարկում է նրա ասածները։ Չենք կարող ժխտել, որ երկրի վարչապետն օրակարգ է թելադրում՝ ոճ, մշակույթ, լեզվամտածողություն։ Չի կարելի ասել, որ դրանք ուսանելի են կամ ականջահաճո։ Բայց իր եւ առհասարակ՝ իշխանական թիմի նպատակն այն չէ, որ բարձր մշակույթ սերմանեն, գեղեցիկ լեզվամտածողություն կամ առաջադեմ եւ հանրային շահից բխող գործընթացներ։ Նրանց նպատակը, մեծ հաշվով, աղմուկ, բոլոլա, իրարանցում առաջացնելն է։ Եթե մի քանի օր կամ շաբաթ այդ աղմուկն ու միսկրծոցին պակասում են, նրանք իրենց հարմարավետ չեն զգում։ Նրանց սովորական վիճակը, տարերքը կռիվն է, պայքարը, աղմուկը։ Իսկ դա ենթադրում է հայհոյանք ու վիրավորանք, կոպիտ որակումներ ու կիրթ մարդկանց շրջանում չընդունված գնահատականներ։ Իբր ճշմարտություններ բարձրաձայնելու խիզախություն, իսկ իրականում՝ իրերին ու երեւույթներին մի տեսանկյունից՝ իրենց «զանգակատնից» նայելու ցինիզմ։ Իբրեւ թե ժողովրդին ծառայելու, նրա պատվերը կատարելու հանձնառություն, իրականում՝ ժողովրդի անվան տակ թաքնված սեփական ծրագրերի համառ ու հետեւողական իրականացում։ Դե իսկ հանրային կարծիքի մանիպուլյացիաների, ոչ շատ գրագետ մարդկանց էմոցիաների վրա խաղալու, պարզունակ ստեր բարձրաձայնելու մասին ավելորդ է անգամ խոսելը՝ այնքան շատ է խոսվել։ Ոմանք այս գործելաոճը բացատրում են սեփական իշխանությունն ամրացնելու ցանկությամբ։ Բայց ես կարծում եմ, որ դա որքան էլ կարեւոր, սակայն էական նպատակը չէ։ Նման պահվածքի պատճառն այն է, որ հեղափոխականները կառուցելու-աշխատելու ընդունակ չեն, նրանք քանդելու-փոխելու-արմատախիլ անելու ռեժիմն են նախընտրում՝ պերմանենտ հեղափոխությունների շղթան, որից դուրս գալն իրենց ուժերից վեր է։
Հասարակություն
Պերմանենտ հեղափոխություն
Ամենաընթերցված
Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսք...
Ցանկացած իրավիճակում՝ անձնական կյանքում, աշխատանքում, քաղաքականության մեջ, պատերազմում և այլն հաղթան...
«Ամիրյանը Բաքվում գնդակահարված 26 կոմիսարներից էր»...
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորի հետ է փորձում նույնացվել, իսկ Ամիրյան փողոցը թագավորի ան...
Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր...
Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 202...
Տնից վտարված դերասանը դարձել է թափառաշրջիկ
Վարձակալած տանից վտարված դերասան Միկի Ռուրքին տեսել են փողոցում՝ թափառաշրջիկի նման։ Նա եղել է անատամ...
×
❮
❯