Միջազգային

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին՝ հետևելով անցյալ շաբաթավերջին Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջ քաշված բանաձևի առաջարկին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

«Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»,- քվեարկությունից հետո ասել է Սաարը։
Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստին՝ քվեարկության համար։

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է»,- ասել է Սաարը հինգշաբթի X-ում արված գրառման մեջ՝ հայտարարելով բանաձևի մասին։ «Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։

Արտաքին գործերի նախարարությունն իր առանձին հայտարարության մեջ հավելել է, որ չնայած ծավալուն փաստագրված լինելուն, ցեղասպանությունը ենթարկվել է «ժխտման և նսեմացման ինստիտուցիոնալացված արշավի», որը հիմնականում առաջնորդվում է Թուրքիայի կողմից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image