Գրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գրանադայում կարճ հանդիպում են ունեցել։
Սա Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարների առաջին հանդիպումն է։
Պարզվում է, որ Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։
Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի առաջնորդը։
«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես մեր ուշադրությունը կենտրոնացրինք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և իր ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով»,– գրել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը։