Քաղաքականություն

ՀՀ-ն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ Քըլըչը՝ Միրզոյանի այցի մասին

ՀՀ-ն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ Քըլըչը՝ Միրզոյանի այցի մասին

Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարեւոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: 

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։

Պաշտոնյան գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել Արարատ Միրզոյանի դիմավորումից։
«Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը, առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է Քըլըչը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիա է այցելել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօլուի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image