Այլ

ՉԺՀ խորհրդարանը Հոնկոնգի ընտրական համակարգը փոխելու որոշմանը հավանություն է տվել 

ՉԺՀ խորհրդարանը Հոնկոնգի ընտրական համակարգը փոխելու որոշմանը հավանություն է տվել 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի ընտրական համակարգը փոխելու որոշմանը։

Գրել է միջազգային «ՌՈՅԹԵՐՍ» տեղեկատվական գործակալությունը։

«Այս որոշումը Պեկինին ավելի շատ վերահսկողություն կընձեռի այն անձի վրա, թե ով է առաջադրվելու և ընտրվելու Ասիայի ֆինանսական կենտրոնը», - հայտնել է Հոնկոնգի «ԹԲԼ» հեռարձակողը՝ Hong Kong's TVB-ն:

ՉԺՀ օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովրդական կոնգրեսը, քվեարկել է 2.895 կողմ ՝ Հոնկոնգի հիմնական օրենքի «I և II հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին»:

«Ընտրությունների փոփոխությունը երաշխավորող մեկ այլ հիմնական պատճառը Հոնկոնգում արտասահմանյան անխոհեմ միջամտությունն է: Արտերկրյա թշնամական ուժերն գործադրել են իրենց ջանքերը չինական քաղաքում «գունավոր հեղափոխություններ» հրահրելու ուղղությամբ՝ փորձելով այն վերածել Չինաստանի զարգացումը զսպող առաջնադիրքի», - գրել է ՉԺՀ պետական «ՍԻՆՀՈՒԱ» լրատվական գործակալության լրագրող Ժանգ Սինը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image