Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկար է հրապարակել Երևանի կենտրոնից, որտեղ ինքն ու ամուսինը թևանցուկ զբոսնում են։ Նրանց անվտանգ զբոսանքն ապահովելու համար մաքրել են փողոցները, կողքերից ու հետևից քայլում են թիկնապահները՝ հսկելով, որ հանկարծ որևէ մեկը չմոտենա «ժողվարչապետին» կամ նրա տիկնոջը։ Ու այսպես փորձում են ֆոն ստեղծել, թե իրենք անգամ պատերազմից հետո վախենալու բան չունեն, կարող են ազատ դուրս գալ ու զբոսնել քաղաքում, ու ոչ ոք չի սպառնա իրենց անվտանգությանը, անգամ մի թթու խոսք չի ասի։ Թեպետ, հիշեցնենք, վերջերս Հյուսսիային պողոտայով անցնելիս մի քաղաքացի Փաշինյանի հետևից հասցրել էր գոռալ՝ դավաճան։
Նշենք, որ այսօր առավոտյան Փաշինյանն ու իր տիկինը հասցրել էին նաև սրճարան մտնել ու սուրճ խմել, որի կադրերը հայտնվել էին համացանցում։