Քաղաքականություն

Եթե ՀՀ-ն շարունակի հույսը դնել Արևմուտքի վրա՝ կորուստ է կրելու ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավումից 

Եթե ՀՀ-ն շարունակի հույսը դնել Արևմուտքի վրա՝ կորուստ է կրելու ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավումից 

Գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ 100 տարի Ադրբեջանի հետ թշնամի հո չե՞նք լինելու: Ենթադրենք, թե ճիշտ են ասում՝ իսկապես, անընդհատ թշնամի լինել չենք կարող: Ու այստեղ հարց է առաջանում՝ բա ի՞նչ անենք, որպեսզի թշնամի չլինենք: Փաշինյան Նիկոլի վարչապետության շարունակման դեպքում պատասխանն ակնհայտ է. պետք է կատարենք Ադրբեջանի բոլոր պահանջները: Այսինքն, պետք է վերածվենք մանկուրտների ու դառնանք ադրբեջանցիների ստրուկը: Այն ազգության, ում ժամանակին մենք ոչխար էինք անվանում, իսկ այսօր նրանք մեզ շուն: Ստացվում է, որ մենք համակերպվում ենք այդ բնորոշմանը: Ի դեպ, ասեմ, որ մանկուրտի և շան միջև տարբերությունը մեծ չէ: Ու այդպիսի մտածողությամբ մարդիկ ոն այսօր երկիր ղեկավարում: Նաև որոշում են մեր սերունդների համար հենց այդպիսի ապագա կառուցել: Այստեղ են ասել. ողբամ զքեզ, հայոց երկիր, որ ղեկավարներդ են մտածողությամբ ստրուկ:  

Իսկ ի՞նչ ես առաջարդում դու, հարգելի հոդվածագիր՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ ես դաստիարակվել եմ հայ վիպասանների պատմավեպերի՝ «Վերք Հայաստանի»-ի (որքան էլ դժվար լիներ այն ընթերցելը), «Սամվել»-ի, «Գևորգ Մարզպետունի»-ի, «Պապ թագավոր»-ի (և այլն) հերոսների օրինակների վրա: Ինչը բացառում է շուն, ստրուկ կամ մանկուրտ լինելու հեռանկարը: Հատկապես Ադրբեջանի պես պետության հետ փոխհարաբերությունների դեպքում: Ինչը նշանակում է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա պատրաստ եմ կրկին ապրել մթի և ցրտի դժնդակ պայմաններում, բայց հզորացնել իմ երկիրը, վերականգնել իմ մարդկային ու ազգային արժանապատվությունը: Պատրաստ եմ լինել նվիրյալ բառիս բուն իմաստով ու իմ ուղեղն ու էներգիան նպատակամղել վերը նշված նպատակի իրագործմանը: Ինչը վաղ թե ուշ կտա իր արդյունքները՝ չի կարող չտալ, ու թշնամական երկրի ղեկավարը ոչ թե պահանջներ կթելադրի, այլ կփորձի լեզու գտնել իմ պետության ղեկավարության հետ:Եվ ես կարծում եմ, որ միայնակ չեմ նման մտածումներում:

Եվ ոչ միայն միայնակ չեմ, այլև այսօր ձևավորվում է մի շարժում, որ նպատակամղված է երկիրն ազատելու պարտվողական մտածողությամբ առաջնորդվող իշխանությունից: Ի տարբերություն 44-օրյա պատերազմին հետևած ընդդիմադիր շարժումների՝ այս մեկի ձևավորումն ընթանում է ոչ թե փողոցում՝ շարժմանը զուգահեռ, այլ ավելի համակարգված: Ինչը հույս է առաջացնում, որ արդյունքն է ուրիշ կլինի՝ որքան էլ դրան ընդդիմանա իշխանությունը: Եվ վերջապես հայտնվել է մեկը, ով դիմել է անձնազոհության, ինչը շարժման հաջողության հիմնական գրավականն է: Էլ չասած մարդկային ու ֆինանսական ռեսուրսների առկայության ու դրանցով պայմանավորված՝ իշխանության դեմ իրավական դաշտում պայքար մղելու մասին: Խոսքն անօրինական ձերբակալումների և կալանավորումների, ինչպես նաև վիրավորանքի ու սուտ մատնության առումով հայցերի մասին է, որ անընդհատ կիրառվում էր իշխանության կողմից՝ ֆինանսապես և հոգեբանորեն խեղճացնելով ընդդիմությանը: Այսօր դա օգտագործվում է հենց իշխանության ներկայացուցիչների կամ խամաճիկ հետևորդների դեմ: Կարծում եմ, որ այս ամեննը տալու է իր պտուղը, և վարչապետի պաշտոնը վերջապես ազատագրվելու է այն զբաղեցնող անձից: Ով վաղուց կորցրել է լեգիտիմությունը և, ըստ այդմ, այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը:

Ի դեպ, եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցներ ոչ թե Նիկոլը, այլ ադեկվատ որևէ մեկը, ապա Հայաստանը կարող էր շահել Թրամփ-Պուտին գիշերվա բանակցություններից: Որովհետև ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավումից կորցնողը լինելու են Ուկրաինան և Հայաստանը, եթե ՀՀ-ն շարունակի հույսը դնել Արևմուտքի վրա: Նույնիսկ այնպիսի ռուսատյացը, ինչպիսին ԱԺԲ-ական Վահե Գասպարյանն է, ով եռամսյակը մեկ գուժում էր Ռուսաստանի կործանումը, իր ասելով, այլևս հավատ չի ընծայում Արևմուտքին: Իսկ եթե այդպիսի մեկն է հիասթափվել, ապա Հայաստանի համար որպես այլընտրանք մնում է Թուրքիան, եթե, իհարկե, ռուսատյացությունը շարունակի մնալ գերիշխող գաղափարախոսություն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image