Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի։
Ինչպես հաղորդում է APA-ն, ակս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։
Նա նշել է, որ եթե Հայաստանը հրաժարվի «ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»։