Այլ

Թրամփը կվերադառնա սոցցանց սեփական հարթակով. ավագ խորհրդական

Թրամփը կվերադառնա սոցցանց սեփական հարթակով. ավագ խորհրդական

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կվերադառնա սոցիալական ցանց՝ իր սեփական ծառայությամբ։

Հունվարի 6-ին Կապիտոլիումի զանգվածային անկարգություններից հետո Թրամփի հաշիվն արգելափակվեց Twitter-ում: 

«Կարծում եմ, որ մենք կտեսնենք, թե ինչպես է նախագահ Թրամփը վերադառնում սոցիալական ցանց, հավանաբար մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում՝ իր սեփական հարթակով», - կիրակի օրը «Ֆոքս Նյուզ» հեռուստաընկերության «Մեդիա Բազզ» հաղորդմանը հայտնել է Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը: «Եվ սա մի բան է, որը, կարծում եմ, կլինի ամենաթեժ տոմսը սոցիալական ցանցում։ Այն պատրաստվում է ամբողջովին վերասահմանել խաղը։ Եվ բոլորը պատրաստվում են սպասել ու նայել, թե ինչ է ճշգրտորեն նախագահ Թրամփն անում»:

Միլլերն ասել է, որ այս պահին ինքը չի կարող մանրամասների տեսանկյունից շատ ավելին կիսվել, բայց բացահայտել է, որ Թրամփը «բարձրակարգ հանդիպումներ» է ունեցել Մար-ա-Լագոյում տարբեր թիմերի հետ այդ նախաձեռնության թեմայով, և որ «բազմաթիվ ընկերություններ» ընդառաջ են գնացել Թրամփին:

«Այս նոր պլատֆորմը մեծ է լինելու», - ընդգծել է Միլլերը՝ կանխատեսելով, որ ԱՄՆ նախկին նախագահը «տասնյակ միլիոնավոր մարդկանց» ներգրավի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image