Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է՝ քաղաքացիների և ոստիկանների միջև առաջացած քաշքշոցների հետևանքով։ Տեղում նկատվել են բախման դրվագներ, ինչից հետո ոստիկանության ծառայողները սկսել են քաղաքացիներին բերման ենթարկել։ Իրավիճակը կարճ ժամանակում լարված բնույթ է ստացել՝ դատարանի տարածքում ուժեղացված վերահսկողության պայմաններում։
ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: