Այս պահին Ազգային ժողովում են գտնվում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Առաջինի թիկնապահները ԱԺ 334 սրահն են հսկում, որտեղ ԱԳ նախարարը մասնակցում է բյուջետային քննարկումներին, իսկ երկրորդի թիկնապահները հսկում են 334 սենյակը, որտեղ Պապիկյանը մասնակցում է պաշտպանության և անվտանգության հարցերում մշտական հանձնաժողովի նիստին:
Լրագրողները հույս ունեն, որ երկուսն էլ նիստերի ավարտին վերջապես կպատասխանեն լրագրողների հարցերին, քանզի վերջին շրջանում նրանք հետևողականորեն խուսափում են լրագրողների հետ շփումներից: