Հասարակություն

Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ․ ՆԳՆ խոսնակ

Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ․ ՆԳՆ խոսնակ

Եղել է պայթյուն, բռնկվել է հրդեհ։ Այս պահին արվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որ կրակը չտարածվի։ Դեպքի վայրում լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Տեղում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և այս պահին էլ կա պայթյունի վտանգ,- ասաց ՆԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ուժգին պայթյուն է որոտացել։ Ըստ ՆԳՆ–ի` հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image