Ըստ տեղեկությունների, քիչ առաջ Իրանն առաջին հրթիռներն է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Այս մասին Հրապարակ-ին փոխանցեց Թեհրանի Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Այս րոպեներին իրանական հեռուստատեսությունը կադրեր է ցույց տալիս Թել Ավիվից եւ Երուսաղեմից, որոնք եղել են հարվածների թիրախում։
Ըստ տեղեկությունների, իսրայելական օդուժի 3 կործանիչ է խոցվել Իրանի տարածքում։ Քիչ առաջ Թեհրանում նորից ՀՕՊ համակարգն աշխատել է։
Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ թիրախներից մեկը Իսրայելի ՊՆ-ն է եղել։ Ըստ աղբյուրի, թիրախը խոցվել է։
Տեսանյութն՝ այստեղ։