Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով տարբեր մարզաձևերից դպրոցականների մրցումներին, որտեղ հաղթող թիմերն ու դպրոցականները վարչապետի կողմից դրամական և այլ պարգևներ են ստանում։ Ինչպիսի՞ն է հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցման մարզադահլիճների վիճակը։
Տավուշի մարզում գործում է 76 հանրակրթական դպրոց։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներից 5-ը չունի մարզադահլիճ, բայց ունի հարմարեցված սենյակ, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներից 10-ը ունի հիմնանորոգման կարիք, 32-ը՝ վերանորոգման:
Տխուր վիճակ է։ Հոկտեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել, այլ հարցերի թվում նախարարին հարցնելով․ «ԿԳՄՍ նախարարության և մարզպետերի աշխատակազմերի ենթակայությամբ ընդհանուր հանրակրթական քանի ուսումնական հաստատություն է գործում, դրանցից քանիսը չունի մարզադահլիճ, քանի՞ ուսումնական հաստատության մարզադահլիճ ունի հիմնանորոգման, քանիսը՝ վերանորոգման կարիք»։
Հոկտեմբերի 13-ին նախարարությունիից պատասխան եմ ստացել, «Հարցման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն: Ուստի հարցմանը կպատասխանվի 30-օրյա ժամկետում՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի»: