Արցախում մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանը երեկ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ ունի կամ կարող է ունենալ քաղաքական հավակնություններ, ու եթե պետք լինի՝ նաև պաշտոն զբաղեցնել։ Պարզապես այդ ամենը ձևակերպեց հետևյալ կերպ․
«Մարդ, որ պատրաստ չէ դուրս գալու իր կոմֆորտ զոնայից ու անել էն, ինչ որ պետք է ազգին և հայրենիքին, ոչ թե իրեն է ձեռք տալիս, ուրեմն մինչև վերջ ազնիվ չի։ Ես ասել եմ՝ այո, եթե պետք լինի, ամեն գործն էլ անելու եմ։ Մենք պաշտոնը նայում ենք որպես ծառայության, ոչ թե որպես իշխանություն, որ ես եմ իշխանը ձեր բոլորի, այլ պաշտոնը դա է, որ ես ծառայում եմ ձեզ՝ այո»։
Մանրամասն՝ տեսանյութում