Այլ

Եթե «շրջապտույտդ» ծառայեր Հայաստանին, ի՜նչ երկիր կունենայինք․․․

Եթե «շրջապտույտդ» ծառայեր Հայաստանին, ի՜նչ երկիր կունենայինք․․․

Էն որ աշխարհը ոտքի  տակ է տալիս ու մեծ – մեծ գրում՝ Նյու Յորքից Փարիզ, հետո՝ Ստրասբուրգ․․․ թվարկումներին վերջ չկա։  Ուրախանալու տեղ, որ իրենց ղեկավարը ողջ Եվրոպան, Ամերիկան Ռուսաստանը «իրենով է անում» , մարդիկ տխրում են։ Մեծ շքախմբով շուրջերկրյա ճամփորդությունները շարունակվում են, բայց ոչ մի օգուտ ո'չ հային, ո'չ Հայաստանին։ Ամեն մի ճամփորդությունից հետո մի նոր աղետ է բերում Հայաստանի գլխին՝ մեծ- մեծ ամբիոնները ծառայեցնելով  հակառակորդ պետությունների շահերին։ Մագելանի պես ողջ աշխարհը շրջում է, բայց ոչ  գիտությանն է ծառայեցնում, ոչ իր երկրին։

Կարո՞ղ է մերօրյա Մագելանն ասել՝ թե ո՞րն է իր ճամփորդության նպատակը։ Մագելանն ապացուցեց, որ աշխարհը գնդաձև է,  նոր ծովեր ու նեղուցներ բացահայտեց մերօրյա մագելանը կարո՞ղ է ասել՝ ո՞ւմ համար է այդ շրջապտույտը։ Օգտատերերից մեկը Փաշինյանի մագելանյան ճանապարհորդությունը համարում է Հայաստանը կործանելու «շրջապտույտ»։ Մերօրյա Մագելանին մարդիկ ծաղրում են՝  «Մեկ- մեկ էլ Երևան արի»։ Զուտ մարդկայնորեն մտածում եմ՝ Էդ ժամանակն ու բյուջեի հսկայական միջոցները միջոցները, որ անարդյունավետ՝  ի վնաս մեր հարկատուների, պետության  ծախսում ես, ի՜նչ երկիր կունենայինք, եթե ծառայեցնեիր մեզ․․․ Հարկատուներից քամած փողերը, «ֆռֆռալդ  ջհաննամ», մեր պետությունն է մեղք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image