ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստը։
Գագաթնաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետություններ՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
«Չորս առաջնորդների կողմից հայտարարություն է ընդունվել», - լրագրողներին ասել է Ուշակովը՝ չմանրամասնելով հայտարարության բովանդակությունը։
Ուշակովի խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: