Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։ Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։ Մեզ ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել, ըստ գործող օրենքի` միայն դատարանի որոշմամբ է թույլատրվում գաղտնալսել, ուստի հսկիչները սպասում են, որ օրենքը խախտած օպերները պատասխանատվության ենթարկվեն: Միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ դատախազությանը:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯