«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հերթագրվել էր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի թեկնածության շուրջ մտքերի փոխանակման համար, բայց շեղվեց թեմայից ու խոսեց այսօր ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպից, երբ դահլիճում վիրավորանքներ հնչեցին, վիճակն անկառավարելի դարձավ, և ԱԺ եկան անվտանգության աշխատակիցներ։ «Ո՞րն է պատճառը, պատճառների մասին խոսում ենք բոլորս, ընդդիմությունը ունի իր տեսակետը, իշխանությունը՝ իր, և դա համարում եմ նորմալ, որովհետև ԱԺ-ն ձևավորվել է հենց այդ տրամաբանությամբ․ կա խմբակցություն, որը ներկայացնում է իշխանությանը, և կան խմբակցություններ, որոնք ներկայացնում են ընդդիմությանը։ Մենք` բոլորս, այստեղ հայտնվել ենք ՀՀ քաղաքացիների` մեզ տրված ձայների շնորհիվ և մենք` բոլորս, ներկայացնում ենք ոչ միայն մեզ ընտրած քաղաքացիներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում և մեզ չընտրած»,- հայտարարեց Վանեցյանը։ Նա ՔՊ-ականներին հիշեցրեց, որ գործադիր և օրենսդիր պաշտոններ ստանալով` իրենք իշխանություն են, որի գործառույթներից են՝ երկրում բարեփոխումներ անելը, երկիրը բնականոն հունի մեջ պահելը։ «Երկրի անվտանգությունն ապահովելը, երկրի սահմանները անսասան պահելը դա ուղիղ ձեր պարտականությունն է և պատասխանատվությունը։ Իսկ ընդդիմության պարտականությունն օպոնենտ լինելն ու իշխանություններին քննադատելն է, որը երբեմն լինելու է շատ սուր ու ՔՊ-ականների համար ոչ հաճելի։
Հետևաբար, ըստ Վանեցյանի, պետք չէ մեղադրել ընդդիմությանը, որ քննադատում են, իրենք ընտրողի կողմից գործուղվել են ԱԺ հենց դրա համար։
Իսկ իրենց ելույթների ժամանակ շարքերից հնչող ռեպլիկները ԱԱԾ նախկին տնօրենը նմանեցնում է մի հին անեկդոտի, երբ մեկի թեկնածությունը ներկայացնելիս դահլիճից մեկն ասում է՝ էս մարդու աղջիկն անբարոյական է, հետո այդ մարդը սկսում է արդարանալ, ասել՝ ես աղջիկ չունեմ, այդ ժամանակ մյուսն ասում է՝ գնա ապացուցիր։
Վանեցյանը տպավորություն ունի, որ այդ ռեպլիկները նրա համար են, որ ընդդիմությունը սկսի չխոսել այն մասին, թե ինչու մենք կորցրինք Արցախի 75 տոկոսը, 5000 տղաների, կամ ինչու է ադրբեջանական զինուժը մտել ՀՀ սուվերեն երկրի տարածք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կոչին, որ «եկեք զրոյացնենք այն, ինչ այսօր տեղի ունեցավ», նրա երբեմնի ընկեր Արթուր Վանեցյանը նկատեց՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով վերջինս պատգամավորներին դուրս հրավիրելու լիազորություն չուներ։ Ու եթե նման կոչ էր անում, ապա այս հայտարարությունն անելուց առաջ պետք է գոնե սկսեր իր կարգապահական տույժերը վերացնելու մասին քաղաքական հայտարարությունից։
Հասարակություն
Մեզ ընտրողը քվե է տվել` Ձեզ քննադատելու համար, որը երբեմն լինելու է շատ սուր
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯