Քաղաքականություն

Սիմիդյանը պնդեց, բայց չկարողացավ հիմնավորել, որ ՀՀԿ-ի օրոք ընտրությունները կեղծվել են (տեսանյութ)

Սիմիդյանը պնդեց, բայց չկարողացավ հիմնավորել, որ ՀՀԿ-ի օրոք ընտրությունները կեղծվել են (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր լրագրողներին փրոձում մէր ահմոզել, որ ՔՊ վարչության քվեարկությունը չի կեղծվել, ընդամենը շփոթմունք, թերացում է եղել, դրա համար էլ վերահաշվարկ են պահանջել։

Hraparak.am-ը նկատեց, որ նույն կերպ կարող ենք ասել, որ ՀՀԿ-ի օրոք էին մարդիկ շփոթվում ու ձայները ՀՀԿ-ի օգտին հաշվում, ինչո՞ւ էին իրենք ասում, թե կեղծվել են ընտրությունները։

Սիմիդյանը պնդեց, որ ՀՀԿ-ի օրոք, իսկապես, կեղծվել են ընտրությունները, բայց չկարողացավ դրա վերաբերյալ բերել գեթ մեկ ապացույց կամ փաստ, որ հիմնավորեր իր ասածը։

«Նախկինում Հայաստանում ընթացող ընտրությունները կեղծվել են»,-ասաց նա։

-Ի՞նչ գիտեք։

-Լիքը ապացույցներ կան։

-Որտե՞ղ են դրանք ամրագրված, Սահմանադրական դատարա՞նն է ամրագրել, վարչական դատարա՞նը, թե՞ Մուկուչյան է ամրագրել։

-Ինձ թվում ա՝ Դուք ուրիշ Հայաստանում եք ապրում։ Ես հիմա պետք ա ընկնեմ Հանրապետականի ընտրությունների փաստե՞րը ասեմ։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image