Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտնել են Վարչապետի մամուլի ծառայությունից։
Միաժամանակ, մեկ այլ հաղորդագրության համաձայն․ Փաշինյանը չի մասնակցի փետրվարի 18-ին Մյունխենյան համաժողովի շրջանակներում կայանալիք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը:
Նախատեսվում է, որ այդ քննարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք՝ Մյունխենի անվտանգության համաժողովը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի կունենա Մյունխենում՝ 2023 թվականի փետրվարի 17-ից 19-ը: Վարչապետի հետ Գերմանիա են մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։