Իրանը պատրաստ է տոտալ պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «ուրանա» ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով նաև ԱՄՆ-ի հետ երկխոսության իրանական պատվիրակության ղեկավարն է:
«Մենք երբեք չենք դադարեցրել նախապատրաստվել սեփական երկրի պաշտպանությանը, և ցանկացած պահի մենք պատրաստ կլինենք տոտալ պաշտպանության, եթե ամերիկացիները դավաճանեն հուշագրին», – ասել է Ղալիբաֆը ինդոնեզացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանն, իբր, դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը դրական է պատասխանել։
Այդուհանդերձ, ըստ Թրամփի, ամերիկյան կողմը Թեհրանին հայտնել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Իրանն առայժմ հերքում է սպասվող բանակցությունների վերաբերյալ լուրը, որն, ըստ Axios-ի, ենթադրաբար տեղի կունենա գալիք շաբաթ՝ հավանաբար ՝ Շվեյցարիայում։