Քիչ առաջ նկատեցինք, որ Գյումրիում տեղակայված ՔՊ գլխավոր գրասենյակում անսովոր աշխուժություն է, մարդիկ են գալիս, հավաքվում գրասենյակի դռան մոտ։ Նկատեցինք, որ հավաքվել են մարզի ՔՊ֊ականները, այնտեղ են մարզպետը, պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը, որոնք հրաժարվելով որևէ բան մեկնաբանելուց, շտապեցին կառույց։ Միայն հաջողվեց պարզել, որ մարզի ՔՊ֊ականները նիստ են հրավիրել, խորհրդակցելու, քննարկելու հարցեր ունեն։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Գյումրիի ճանապարհին է։

