Մի քանի օր առաջ իշխանությունը Ալավերդիում զավթելուց հետո իշխանություններն այսօր փորձելու են նաեւ իրենց քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանի երդմնակալության արարողությունը կյանքի կոչել: Այդ նպատակով երեկվանից քաղաքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրել:
Ալավերդուց մեր թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ավտոբուսներով կարմիր բերետավորներ են ժամանել համայնքապետարանի շենքի մատույցներ՝ թերեւս կրկնելու իմպիչմենթի սցենարը, երբ ոստիկանական ուժերը թույլ չտվեցին ժողովրդի քվեն ստացած ավագանիներին մուտք գործել իրենց աշխատավայր եւ ՔՊ-ականները ոստիկանական աջակցությամբ կազմակերպեցին քվեարկություն՝ անվստահություն հայտնելով «Ապրելու երկիր» կուսկացոթյան քվոտայով ընտրված քաղաքապետ Արկադի Թամազյանին: Իրադարձությունների զարգացման մասին՝ առաջիկայում։
Մանրամասն՝ տեսանյութում