Ամերիկյան Meta ընկերության սոցիալական բոլոր ցանցերը՝ Facebook, Instagram և Messenger, այս պահին անհասանելի են։ Օգտատերերը նախ դուրս են մղվում սեփական օգտահաշվից, ապա բոլոր փորձերը` նորից մտնելու, անհաջողության են մատնվում: Գրվում է, որ սխալ գաղտաբառ եք ներկայացրել։ Կարծես թե խնդիրը գլոբալ ցանցում է, այլ ոչ թե միայն Հայաստանում։
Մասնագետներն ասում են, որ սա առաջին դեպքը չէ` նախորդ անգամ կարողացել են խնդիրը լուծել: Այս անգամ պարզ չէ տեխնիկական խնդիրներն ինչ մասշտաբի են եւ երբ կուղղվեն: Սակայն ակնհայտ է, որ եթե սա երկար տեւի` հայ հասարակությունը, հասարակական-քաղաքական կյանքն ամբողջությամբ կպարալիզացվի, որովհետեւ մարդիկ Հայաստանում աշխատում են, ապրում են, քնում-արթնանում են ֆեյսբուքում եւ այլեւս առանց դրա իրենց կյանքը չեն պատկերացնում: