Հասարակություն

Մահացել է ռուս դերասանուհի Եկատերինա Ժեմչուժինան

Մահացել է ռուս դերասանուհի Եկատերինա Ժեմչուժինան

83 տարեկանում մահացել է սովետական եւ ռուսական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Եկատերինա Ժեմչուժինան։ Նա հատկապես հայտնի է դարձել «Դիմակահանդես» կինոնկարում մարմնավորած կերպարով։ Դերասանուհու մահվան փաստը հաստատել է դուստրը։ Եկատերինա Ժեմչուժինան ծնվել է 1944 թվականի մարտի 28-ին, Տուլայի մարզում, դերասանների ընտանիքում։ Նրա ամուսինը «Ռեմոն» թատրոնի հայտնի ռեժիսոր Գերգի Ժեմչուժինն էր։

Մասնագիտական նվաճումները գնահատվել են ոչ միայն ժողովրդի, այլ նաեւ՝ իշխանությունների կողմից։ Մի շարք պետական պարգեւների է նա արժանացած եղել։ Թատրոնից բացի նաեւ հանդես է եկել մի շարք կինոնկարներում՝ «Հավերժական կանչ», «Դիմակահանդես», «Գնչուական երջանկություն», «Գնչուհի Ազան» եւ այլն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image