Հասարակություն

ՀՀ QR կոդը դեռ չի ճանաչվում եվրոպական համակարգի կողմից

ՀՀ QR կոդը դեռ չի ճանաչվում եվրոպական համակարգի կողմից

Մի շարք բողոքներ ենք ստացել, որ Հայաստանում պատվաստված մեր հայրենակիցները արտերկրում անհարմար դրության մեջ են հայտնվում։ Գնում են որևէ բար, սրճարան, պատկերասրահ, ցույց տալիս պատվաստման ՀՀ QR կոդը, պարզվում է՝ եվրոպական համակարգն այն չի ճանաչում։ Մինչդեռ, շատ հայաստանցիներ գիտակցված, որոշ ռիսկեր աչքի տակ ունենալով՝ «Աստրազենեկա» են պատվաստվել` ճանապարհորդելու սահմանափակումների մեջ չհայտնվելու համար։

Մեզ ասացին, որ պատճառն այն է, որ ԱՆ-ից փոխանցված տվյալների բազան ԱԳՆ-ն չի թարմացրել։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը «Հրապարակին» հայտնեց․

«Եվրոպական Միության կողմից ստեղծված՝ EU Digital COVID Certificate համակարգին ինտեգրելու գործընթացը գտնվում է տեխնիկական ստուգումների վերջնական փուլում, և ակնկալվում է, որ մոտ ապագայում Հայաստանը նույնպես կմիանա այդ համակարգին, այսինքն՝ ՀՀ-ում տրված COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատը համապատասխան QR կոդի միջոցով կճանաչվի նշված համակարգի կողմից»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image