Քաղաքականություն

ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը եւ Կիլիկիայից Հայաստան տրանսպորտային միջանցքի հաստատումը ԱՄՆ օրակարգում է

ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը եւ Կիլիկիայից Հայաստան տրանսպորտային միջանցքի հաստատումը ԱՄՆ օրակարգում է

Ապրիլի 5-ին Բրյուսելում, ԱՄՆ Պետքարտուղարության Brussels Media Hub-ում ԵՄ-ԱՄՆ-ՀՀ եռակողմ հանդիպմանը համարյա զուգահեռ կամ ավարտից հետո ասուլիսով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը։ Այդ ասուլիսից ինչ-որ կիսատ-պռատ, կապակցված-անկապ հատվածներ Հայաստանի լրատվադաշտում երեկ շրջանառվում էր։ Սակայն երեւի ասուլիսի կենտրոնական հարցը, որից Օ՛Բրայենը սկսեց հարցերին պատասխանելը՝ մի կողմ թողնելով նախորդ հարցերը, «Հրապարակ» օրաթերթի հարցն էր։ Հարցը իր ձեւակերպմամբ արդեն ուշագրավ էր։ 

Ստորեւ թարգմանաբար եւ անգլերեն բնագրով ներկայացնում ենք մեր հարցը եւ պրն․ Օ՛ Բրայենի պատասխանը․ 

ՄՈԴԵՐԱՏՈՐ․ Եվ երրորդ հարցի համար, ես թույլ տվեք գնամ Լուսինե Պետրոսյանի հարցին «Հրապարակ» օրաթերթից, Հայաստան։ Հարցը հետեւյալն է․ «Շարունակաբար հայտարարվել է, որ ապրիլի 5-ին քննարկվելու է Հայաստանի տնտեսական դիմադրողականության հարցը։ Ակնբախ է, որ Հայաստանի տնտեսության դիմադրողականության, զարգացման, բարգավաճման ճանապարհին մեծագույն խոչընդոտը Հայաստանի՝ թշնամաբար եւ անօրինականորեն փակված սահմանն է Թուրքիայի կողմից։ Ի՞նչ դեր կարող է խաղալ ԱՄՆ-ն այս խոչընդոտը վերացնելու եւ այնուհետ Արեւելյան Միջերկրականի ափերին տարածվող պատմական հայկական Կիլիկիայից դեպի մերօրյա Հայաստան տրանսպորտային միջանցք հաստատելու գործում։ Նման միջանցքը բեկումնային փոփոխություն կլինի Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ անդին»։ 

Սրանք են մեր երեք հարցերը, որոնցով կսկսենք ասուլիսը, եւ ես խոսքը փոխանցում եմ Պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենին։ 

(Անգլերեն բնագրով․ 
And for the third question, let me go to a question from Lusine Petrosyan from Hraparak Daily in Armenia. And the question is the following: “It was stated continuously that the economic resilience of Armenia will be discussed at the April 5 meeting. It’s obvious that the greatest obstacle in the way to Armenia’s economic resilience, development, and prosperity is the unlawful and hostile closure of Armenia՛s border by Türkiye. What role may the U.S. play in lifting this obstacle and further establishment of a transport corridor from the historically Armenian Cilicia at the Eastern Mediterranean seashore to present-day Armenia? Such a corridor will drastically change a lot in the Near East, South Caucasus and beyond.” 
So those are our three questions to get us started, and I will turn it over to Assistant Secretary O’Brien):

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Օ'ԲՐԱՅԵՆ. Շնորհակալություն: Էրին, գուցե ես սկսեմ այս հարցերից, հետո կարող ենք փոխատեղվել, միմյանց լրացնել՝ որքանով անհրաժեշտ նկատենք:

Ես կսկսեմ վերջին հարցից։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի, ճկունության և սահմանների վերաբերյալ մենք ծավալուն քննարկումներ ենք ունեցել, անկեղծ ասած, տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա՝ հզոր տրանսպորտային միջանցք կառուցելու կարևորության վերաբերյալ: Եվ ես հավատացած եմ՝ մեծ պատրաստակամություն և հետաքրքրություն կա այդ ուղղությամբ շարժում տեսնելու:

Այսօր երկու որոշակի հարց է քննարկվել. մեկը՝ USAID կառավարիչ Սամանտա Փաուերը հայտարարեց նման առևտրային միջանցքի հնարավորությունների ուսումնասիրման  մասին: Այն կարող է ապրանքներ բերել Կենտրոնական Ասիայից՝ հացահատիկ, էներգիա, տեքստիլ եւ այլն, եւ այդ ապրանքները, ինչպես ասվեց, տարանցվեն մինչև Միջերկրական ծով։ Կա ևս մի հնարավոր երթուղի, որով ապրանքները կարող են հասնել Սև ծով։ Այսպիսի կենտրոնում գտնվող, տարանցիկ միջանցքը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր բնակիչների  համար, նրանց թույլ կտա զարգացնել արդյունաբերություններ, որոնց արտադրանքը կշահի նման փոխադրումներից։ Հետեւաբար, մենք կսկսենք ձևավորել տնտեսական տեսլականը, և այնուհետև յուրաքանչյուր պետություն, ներառյալ՝ հատկապես Հայաստանը, պետք է որոշի, թե ինքն ինչպիսի ներդրում է ցանկանում ունենալ նման միջանցքի նախագծում, դրա շուրջ, եթե այն կառուցվի:

Եվ մենք միայնակ չենք այս գործում: Եվրոպացիները՝ եվրոպական տարբեր կառույցներ նույնպես սկսել են ուսումնասիրել այս նախագիծը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հանդիպում է անցկացրել հենց այդ հարցով համաժողովի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ դեսպան ՄակՔին և այլոք AID-ից մասնակցել են դրան և առջեւում կշարունակեն այս թեման։

Սակայն նման ներդրման եւ ծրագրի վճռորոշ պայմանը տարածաշրջանում խաղաղություն ունենալն է։ Սա սերունդների նախագիծ է, որը կփոխի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները, քանի որ նրանք կունենան նաեւ այլ տարանցիկ ելքեր, Ռուսաստան կամ Չինաստան անցնողներից բացի, դեպի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա: Այս տեսակի հանձնառությունները պահանջում են կայունություն և խաղաղություն: Այսպիսով, մենք հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը աջակցելու այս նախագծի զարգացմանը մեզ հասանելի ամեն կերպով, եթե տարածաշրջանի երկրները կարողանան համաձայնել, և ինքնիշխան կերպով որոշեն, որ ցանկանում են տեսնել այսպիսի միջանցքը կառուցված: Ես գտնում եմ՝ սա բացառիկ նախագիծ է, որը հսկայական ներուժ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար, և մենք ամեն կերպ դրան աջակցելու ենք, ինչպես այսօր ասել են քարտուղար Բլինքենը, նախագահ ֆոն դեր Լեյենը, կառավարիչ Փաուերը եւ բարձր ներկայացուցիչ Բորելը։

(Անգլերեն բնագրով․ 
ASSISTANT SECRETARY O’BRIEN: Thanks. So, Erin, why don’t I start on a few of these and then we can trade off if – to the extent we need to.
I’ll begin with the final question. On economic diversification, resilience, and the border, we’ve had extensive conversations with all the countries in the region, from Türkiye, frankly, through to Central Asia about the importance of building a strong transport corridor. And I believe there’s great willingness and interest in seeing movement in that direction. 

Two specific things that were discussed today: one, Administrator Power announced a study of the possibilities of such a trade corridor. It can bring goods from Central Asia, so grain, energy, textiles, other products from that region can come and transit all the way, as was said, to the Mediterranean. There is another possible route that would run into the Black Sea as well. And this sort of middle corridor, this transit corridor, will be available for all the people of the region to benefit and to create industries that benefit from the movement of these kinds of goods. So we will begin to lay out an economic vision and then it will be on the people of each state, but especially including Armenia, to make decisions about how it will invest in and around such a corridor should one be built.

We’re not alone in doing this. The Europeans – various European institutions have also begun studying this project. The European Bank for Reconstruction and Development held a meeting on just this kind of conference, and I believe Ambassador McKee and others from AID were – participated in that and will be picking up those conversations as we go forward.

The fundamental part of such an investment is to have peace in the region. This is a generational project, one that would change the economies of Central Asian countries because they would have transit outlets other than through Russia or China, all the way through to Azerbaijan, Armenia, Georgia, and Türkiye. This kind of commitment requires stability and peace. So we have made clear our willingness to support the development of this project in every way we can if the countries of the region are able to agree and they’re exercising their sovereign capacities that they would like to see this corridor built. I think it is an outstanding project that carries enormous potential for the people of the region, and we’ll be very supportive, as the Secretary, President, administrator, and high representative said today).
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image