Այլ

Նա շատ լավ գիտեր` ինչ է ինքնասպանությունը. Ավագյանի փաստաբանը խոսել է

Նա շատ լավ գիտեր` ինչ է ինքնասպանությունը. Ավագյանի փաստաբանը խոսել է

Բորիս Ավագյանի շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չեռնիկովան RT-ին հայտնել է, որ չի հավատում Ավագյանի ինքնասպանությանը: 

Նա ընդգծել է, որ դրա օգտին է խոսում նրա բնավորությունը՝ նա մարտիկ է, որը չի սիրում պարտվել, ու հավատացյալ մարդ։

«Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, հետևանքները հաշվի էր առնում իրադարձությունից այն կողմ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- նրա խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, այսօր Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ հյուպատոսարանի զուգարանում հայտնաբերել են Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, «Ռոսեեստրի» և «Ռոսիմուշչեստվո»-ի նախկին պաշտոնյա, գործարար Բորիս Ավագյանի դին, ով մեկ օր առաջ փախել էր դատարանից, որտեղ որոշվում էր նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ նա, ենթադրաբար, ինքնասպան է եղել։

Ավագյանին ՌԴ-ում մեղադրում էին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարի մաքսային տուրքերից խուսափելու մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների, օգոստոսին հայ գործարարը պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, և նրա դեմ վարույթը կասեցվել է: Երեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, դատարանը միջնորդություն է ստացել գործը վերսկսելու մասին՝ պայմանագրի դադարեցման պատճառով:

Մահվանից ժամեր առաջ Ավագյանը տեսաուղերձ էր հղել հյուպատոսարանից և հայտնել, որ ցանկանում է հանձնվել հայ իրավապահներին, ոչ թե դատվել՝ Ռուսաստանում: Ի դեպ, նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարված:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image