Այլ

Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Ի՞նչ կա օրակարգում

Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Ի՞նչ կա օրակարգում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 8-ին կայցելի Բաքում: Այս մասին տեղեկացնում է The times of Israel-ը:
Նեթանյահուն Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև Ադրբեջանում հրեական համայնքի ներկայացուցիչներին:
Կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը Հաագայի միջազգային քրեական դատարանի անդամ չէ, հետևաբար Նեթանյահուին ձերբակալելու վտանգ չկա:
Հանդիպման օրակարգում լինելու է Սիրիայի վերաբերյալ իսրայելա-թուրքական խնդիրները, որոնց մասով Ադրբեջանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ:
Բացի այդ քննարկելու են նաև Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրին միանալու մանրամասները, ԱՄՆ-ի հետ երկկողմ, ինչպես նաև եռակող հարաբերությունների խորացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem post-ը:
Նեթանյահուի այցը հաջորդում է երկու շաբաթ առաջ Բաքվում անցկացված «տեխնիկական բանակցություններին», որոնք անցկացվել են Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև, ինչպես նաև այսօր՝ ապրիլի 28-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու այցելությանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image