Ժամանց

1 մլն մրցանակային ֆոնդով ինչ մրցաշար է սպասվում ՀՀ-ում

1 մլն մրցանակային ֆոնդով ինչ մրցաշար է սպասվում ՀՀ-ում

Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը, որը նվիրված է Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: 

Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարում հաշվարկվելու են միջազգային արագ շախմատի վարկանիշները:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ:

Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image