Քաղաքականություն

«Անվտանգության ակադեմիային» մասնակցելու համար եղել է 800-ից ավելի հայտ, բավարարվել է 30-ը 

«Անվտանգության ակադեմիային» մասնակցելու համար եղել է 800-ից ավելի հայտ, բավարարվել է 30-ը 

Երեկ Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող ճամբարներից մեկում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած «Երիտասարդության ուժը» ճամբարի փակման արարողությունը։ Դրա շրջանակներում իրենց սերտիֆիկատներն ստացան նաև կուսակցության «Անվտանգության ակադեմիայի» շրջանավարտները։ Փակման արարողությանը ներկա էր նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը ողջունեց շրջանավարտներին, հանձնեց սերտիֆիկատները, հետո նրանց հետ ֆուտբոլ խաղաց ու մասնակցեց համատեղ ընթրիքին՝ իր մաղթանքը հղելով ակամեդիայի և ճամբարի մասնակից երիտասարդներին, որ ապրեն անվտանգ և ապահով երկրում։ 

«Հայրենիք» կուսակցության անդամ, «Անվտանգության ակադեմիայի» դասախոս Խաչիկ Գալստյանը Hraparak.am-ին ասաց, որ օգոստոսի 2-ից մեկնարկել է կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող «Անվտանգության ամառային ակադեմիան»։ 

«800-ից ավելի դիմում-հայտեր են եղել, որոնցից ընդունվել են 30-ը՝ հարցազրույցների միջոցով։ Մեկ ամիս շարունակ ակադեմիայի ունկնդիրները անվտանգության տարբեր ոլորտների մասնագետների հետ տեղեկատվական, հոգևոր-աշխարհաքաղաքական, ռազմական անվտանգության և առողջապահական անվտանգության թեմաներով էքսպերտային կլոր-սեղան քննարկումների են մասնակցել, Արցախից ժամանած պատգամավորների հետ են հանդիպումներ ունեցել։ Եւ ամփոփիչ ավարտական վկայականների հանձնման արարողությունը տեղի ուենցավ «Հայրենիք» կուսակցության՝ «Երիտասարդության ուժը» խորագիրը կրող ամենամյա երիտասարդական ճամբարում»,-ասաց Գալստյանը;

Նրա խոսքով՝ ակադեմիայի դասընթացներին մասնակցել են ոչ միայն կուսակցականներ, հայտերը բաց են եղել, և պարտադիր չի եղել, որ անպայման կուսակցական լինեին մասնակիցները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image