Հասարակություն

Դարավոր  մի հարց լուծվեց Գյումրիում

Դարավոր  մի հարց լուծվեց Գյումրիում

Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանները  բնակիչներին վիճակահանությամբ են հատկացնում: Այս տարի թվով 18 բնակարան հանձնվեց  շահագործման: Բնակարաններից 3-ը տրամադրվեց նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչներին, 2 բնակարան (1 հատ մեկ սենյականոց և 1 հատ երկու սենյականոց բնակարան) տրամադրվեց Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի: Հանրակացարանի ավերված շենքի բնակիչներին բնակարան հատկացնելով,  ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նշված շենքը վերջապես ազատագրեցին:

«Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում: Նժդեհի փողոցի հանրակացարանը վերջապես ազատագրում ենք»,-ասաց  քաղաքապետը՝ ապա տեսնելով, որ հանրակացարանի  բնակիչները ներկա չեն իրենց նոր բնակարանները ստանալու արարողակարգին, աշխատակիցներին դիմեց.

«Էրթայիք, գրկած բերեիք, տնաշեններ, մեկը հիվանդ պառկած է անկողնային, էն երկուսին գնացեք, առեք-բերեք:Մի անգամ տվեցինք բնակարաններ, չհամաձայնեցին, թե ՝ նույն տեղում երկու հարկանի տուն կառուցեք…»:

src=https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.15752-9/79853610_444260026510668_8933397861031215104_n.jpg?_nc_cat=111&_nc_eui2=AeGk41taO951jjolWpNgMQdAPZkV1XvWd-CgHd14THWGkGchZtsIICVvRbrkQr9cyutFFoiLkNK9o9-h9M5YkPS6euv1SxAkVxIuVL3fnk2Icg&_nc_ohc=xmpFrEI4amYAQkWpAwTGvZkxIKcGvzktrD-dsARTHhXqeb4X3NiqsLS2Q&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=dbd79d53311bef7aa7d105da32ee6afd&oe=5E6DE3C9

Ի տարբերություն նախորդ տարվա վիճակահանության՝ այս տարի այն  հանգիստ ընթացավ: Անցյալ տարի քաղաքացիներից ուշագնաց եղան, ոմանք արտասվեցին ուրախությունից, ոմանք էլ՝ հիասթափությունից եւ  տխրությունից:  «Շահառուները նախորդ անգամ շատ էին, լալիս  էին, ուշագնաց լինում»,-մտաբերեց քաղաքապետը՝ դիմելով  հուզված տատիկին. «Մայրիկ ջան, հլը լալու վախտ չէ, հանգիստ նստի….»: Ի  դեպ այս տարի 18-ն բնակարանից 11-ը հանձնվեց բնակչներին, 7-ը մնաց թափուր : 

Մնացյալ բնակարանների բաշխման համար որոշվեց, որ հաջորդ տարվա սկզբին հանձնաժողովը նիստ կգումարի, փոփոխություններ կկատարվեն չափորոշիչներում, որից հետո կտրվի հայտարարություն, կընդունվեն դիմումներ և կիրականացվեն  հետագա գործընթացները:

Նշենք, որ  «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ Գյումրիում  արդեն  41 սոցիալական բնակարան է կառուցվել։

Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, ծրագիրը կյանքի է կոչվել 3 տարի առաջ: «41 բնակարան՝ ամեն ինչով կահավորված տրամադրում ենք,  հետադարձ կապ ենք  պահում բնակիչների հետ, ջեռուցման  ծախսերն ենք հոգում»,-ավելացրեց նա:

src=https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.15752-9/80076901_488147401820994_6016249489403150336_n.jpg?_nc_cat=102&_nc_eui2=AeESqDMOi4ylQtP7zHLA7XxSJYB_9GqV07ya1asQCu5NQdKJNjGug3kjbAwOOxjrcjfq6MsLF22f6kVdNb0D8kFJA0RZRhlaoyQxMaWxclYsdQ&_nc_ohc=JE-oqFo7Gy0AQmGE8WuE2GvDwL9xWMznu18lJMkTw9WAfA4Sm99-Y5RWg&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=0b1c9fc204d532b0fe62a603ee49cb3a&oe=5EABDE88

src=https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.15752-9/80654769_617507585658613_7377343665095573504_n.jpg?_nc_cat=101&_nc_eui2=AeH-vOS_dOKDCnFzDy5_F_3VWU6S6wf_0NFheJJYyu4abq_qfq9UsP3LkZM3HxRzzj7zk_fV9l9iMHlM15cTLOsZkPvoDo2_C0oorYE9DBWAVg&_nc_ohc=Psbcr5BoYfIAQkv4oCh7Dd2gydQFe574G7p7BwS84Bkg1mHA2R5cnsKZw&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=346906187e45c0210799ffc97a46bafe&oe=5E786FDD

src=https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.15752-9/79755626_2396175060634979_7805118237363929088_n.jpg?_nc_cat=102&_nc_eui2=AeHTWLUy2bYCxQgLy-sFAB61QWY05h7TJRlmjPufYMsaeVTSFz5KPqnDAoiKCspLVpSNOfWv5AWSQwG9G26di7KWYlSl_N_fsbIKbdyuumpOYg&_nc_ohc=4B-znQgzN4MAQmupMxiLc9MBScDJuec1kV28OPRBtpdkSZJAk-KLLdqsw&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=957c654bff43dee42d838e6cd8097a4f&oe=5EB0B367

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image