Հասարակություն

Գարիկ Սարգսյանը փախավ, երբ տեսավ լրագրողին (տեսանյութ)

Գարիկ Սարգսյանը փախավ, երբ տեսավ լրագրողին (տեսանյութ)

Վեդի քաղաքի Վանատուն հյուրատան դիմաց նկատեցինք կանգնած Գարիկ Սարգսյանին, իսկ երբ փորձեցինք մոտենալ նա անմիջապես փախավ։

Իր զրուցակցից փորձեցինք ճշտել ո՞ւր գնաց Գարիկ Սարգսյանը, հարցին ի պատասխան նշեց. «Երևի ձեր աչքին բոլորը Գարիկ Սարգսյան են երևում, հալուցինացիաների մեջ եք»։

Գարիկ Սարգսյանը հասցրեց հետնամուտքով փախչել և գնալ իրենց ընտրական շտաբերից մեկը։ Ականատեսներից մեկը մեզ հայտնեց, որ հենց նոր մուտք գործեց շտաբ։ Մենք մոտեցանք շտաբին, սակայն Գարիկ Սարգսյանին պինդ֊պինդ պահում են ներսում, թվում է թե որևէ հանցանք է գործել և թաքնվում է, բայց մենք ընդամենը մի քանի հարց ենք ուզում հղել ընտրությունների հետ կապված։

Շտաբի առաջնամասում, ինչպես նաև հետնամասում ու ներսում բազմաթիվ մարդիկ կան։
Շտաբի անդամներից մեկին հարցրինք ներսու՞մ է Գարիկ Սարգսյանը. «Էստեղ էր, բայց գնաց»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image