Ավելի քան չորս տարի ասում եմ, սատանայի առաքյալը ավելի շատ Ադրբեջանի փաստաբանի դեր է վերցրել իր վրա, ավելի շատ խոսում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերից, քան թե Հայաստանի շահերից, «Հրապարակի» հետ զրույցում ասում է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը՝ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ հնարավոր է սահմանազատման գործընթացի հետ կապված հնարաքվե անեն:
«Հանրաքվե անում են, որ Հայաստանի տարածքներից տան: Մինչև հիմա ասում էր, որ դա երբեք Հայաստան չի եղել, բայց հիմա հանրաքվեով է ուզում ամրագրել։ Բազմիցս ասել եմ՝ կեղծ ընդդիմությունն ամեն անգամ, որ սա ինչ-որ բան է ուզում անել, սրան լեգիտիմիություն են տալիս: Իբր տեսեք, ժողովուրդը դուրս չեկավ, մանդատները չդրեցին, լեգիտմիություն են տալու, որպեսզի կարողանա իր գործը մինչև վերջ տանի: Ամեն բան սպասելի է սատանայի առաքյալից, որովհետև սատանան ի սկզբանե ստախոս, մարդասպան, բանսարկու, կեղծավոր՝ դա է իր հատկությունները»,-ասաց Գասպարյանը: «Այսօր նայեցի որոշ ընդդիմադիր պատգամավորներ, այսպես կոչված, կառչած իրանց մանդատներից ասում են, մենք մեր մանդատները չենք դնի: Դրանով տալով լեգիտմիություն խորհրդարանին՝ կատարելու իրենց բոլոր սև գործերը»։
Իսկ ինչի է ուզում հասնել Փաշինյանը հանրաքվե անելով՝ ուզում է պատասխանատվությունն իր վրայից հանե՞լ։ Գասպարյանը հիշեց, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը պատասխանատուն է, բայց միակ մեղավորը չի, որ ժողովուրդն է մեղավոր՝ իրեն ընտրելու համար:
«Հանրաքվե անելով, ստիպելով, խաբելով, կեղծելով հանրաքվեն՝ կհանձնի մեր դրախտավայր տարածքները թշնամուն և կասի, որ դուք եք հանձնել՝ ոչ թե ես: Հանրաքվե եմ արել, դուք տվել եք համաձայնություն և հանձնել եք, սա է իր ամբողջ խարդախությունը»,-կարծում է Սերոբ Գասպարյանը: Եւ այն սերունդը, որը գոռում է՝«Նիկոլը սուրբ է», «Նիկոլը Հիսուս է» ՝ պիտի վերանա, որ նոր սերունդը փրկության հնարավորություն ունենա: