Այսօր Հրազդանի որոշ մանկապարտեզներում աշխատակիցները մանկապարտեզ են գնացել, մաքրել՝ նախապատրաստվել աշխատանքային օրվան: Հիշեցնենք, որ Հրազդանում մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն գործել: Աշխատակիցները մեզ ասացին, որ առավոտյան աշխատանքի են, եւ ոչ մի հրահանգ չի եղել, որ աշխատանքի վաղը չգնան:
Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից հետաքրքվեցինք՝ մարտի 2-ին Հրազդանում գործող մանկապարտեզները կաշխատե՞ն, այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվեց դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել մեկ շաբաթով.
«Մեր համայնքաապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները՝ մանկապարտեզները, երաժշտական դպրոցները 1 շաբաթ չեն գործելու: Կհետեւնենք պաշտոնական լրահոսին, կհասկանանք երբ կգործեն»: