Այլ

Նիկոլը բարի փրկիչ է․ երեք միլիարդը «հույժ գաղտնի» է տվել, որ ձեր սիրտը չճաքի

Նիկոլը բարի փրկիչ է․ երեք միլիարդը «հույժ գաղտնի» է տվել, որ ձեր սիրտը չճաքի

Մի դասախոս ունեինք։ Սովետական շրջանն էր։ Մի օր ուսանողներիս մի  «հույժ գաղտնի» բան ասաց։ Երբ հարցրինք, թե ինքը որտեղից գիտի, պատասխանեց՝ «Սովետական Հայաստան»- ում են գրել։ Այդ ժամանակ «Սովետական Հայաստանը» բոլոր տներում կար՝ հացի պես, և բոլորը կարող էին կարդալ։ Հիմա Փաշինյանն է։ «Իշխանություն» լրատվականը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը երեք միլիարդ «հույժ գաղտնի»   պարգևավճար է տվել ՀՀ վերնախավին։ Փաստաթղթի 8-րդ կետը ասում է՝ «հույժ գաղտնի»։

Չստացվե՞ց  «Սովետական Հայաստանի» պատմությունը։ Էս աղքատ, հացին կակա ասող երկրում երեք միլիարդը հանաք- մասխարա՞ է, որ պարկի մեջ թաքցնի։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը  լրագրողներին ասում է, թե ինքը տեղյակ չի «երեք միլիարդից»։ Մարդը նույնիսկ ոտքի վրա մի սուտ մոգոնել չի կարողանում ։ Ականջդ կանչի, Նիկոլ։ Հանրությունը սա ո՞նց կընդունի։ Պաշտոնյաները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ իբր անտեղյակ են։ Փոխնախարարը գոնե տեղյա՞կ է, որ մի քանի միլիոն պարգևավճար է ստացել, թե ծախսել՝ չի հիշում։  Հանրությունը դա ընկալում է որպես  անպատասխանատվություն կամ թաքցված տեղեկատվություն, որը խորացնում է անվստահությունը։ Եթե նախարար լիներ ու անմիջական շփում ունենար Նիկոլ Փաշինյանի հետ, ոտքի վրա մի բան կհնարեր․  Նիկոլ Փաշինյանը բարի փրկիչ է։ Երեք միլիարդը «հույժ գաղտնի» է տվել, որ ձեր սիրտը չճաքի․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image