Քաղաքականություն

Մենք ընդհանրապես չենք ողջունում ոչ մի ընդդիմադիր գործողություն և ընդդիմադիր  գործչի․ ՔՊ պատգամավոր

Մենք ընդհանրապես չենք ողջունում ոչ մի ընդդիմադիր գործողություն և ընդդիմադիր  գործչի․ ՔՊ պատգամավոր

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների օրն էր։ Ճեպազրույցին մասնակցել է միայն  Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Հարց հնչեց․ «ՔՊ-ականներն իրենց ողջ կազմով հոտնկայս ծափահարում էին և ողջունում խորհրդարանական ընդդիմությանը՝ վանկարկելով Հայաստան, կարոտե՞լ էիք «Հայաստան» խմբակցության ձեր գործընկերներին»։

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյան

- Մենք կարոտել էինք «Հայաստան» խմբակցության ու «ՊՈՒ» խմբակցության դրսևորումները, որոնցում, որ նրանք անկեղծ են քաղաքացիների հետ։ Եվ այն դրսևորումը, որ նրանք հերթական անգամ փախան ճշմարտությունից, փախան բովանդակային քննարկումից, դա շատ ազնիվ էր ու անկեղծ։ Եվ ես կարծում եմ ողջույնի և ծափերի արժանի։ 

 ՔՊ պատգամավոր Արթուր Հովհհանիսյանը 

- Ներողություն, և երբ, որ փորձում եք սրամիտ հարց հնչեցնել՝ օգտագործելով Հայաստանի Հանրապետության անունը, որը, այո, նույնական է «Հայաստան» դաշինքի անվան հետ, ես խնդրում եմ չգնաք այդ ճանապարհով, երբ որ ինչպես բոլոր հնարավոր երևույթների դեպքում ընդդիմադիրները փորձում են արժեզրկել ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Եվ Հայաստան անունը Հայաստանի Հանրապետության անունն ենք ասել։ Եվ մենք ընդհանրապես ընդդիմությանը չենք ողջունել, չենք ողջունում ոչ մի ընդդիմադիր գործողություն և ընդդիմադիր  գործչի։

Civic.am լրատվամիջոցի հարցը․ «Պարոնայք, երեկ վարչապետը ընդդիմադիրների հարցին ի պատասխան հայտարարեց, որ ինքը բացահայտում ունի անելու, բայց այդ բացահայտումը տեղի չունեցավ, որովհետև ընդդիմադիրները հեռացան դահլիճից։ Բաղրամյան 26-ը իր աղբյուրներին հղում անելով նշել էր, որ խոսքը գնում է Քարագլխի դեպքերի հետ կապված։ Արդյոք դուք ունե՞ք ինֆորմացիա, ի՞նչ բացահայտում պետք է աներ վարչապետը։ Արդյոք անելու է հետո և արդյոք ընդդիմությունը տեղյա՞կ էր՝ ինչի մասին է խոսքը և այդ պատճառով լքեց դահլիճը»։

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան

-Ինչպես տեսաք, վարչապետը ուներ ասելիք կոնկրետ ընդդիմադիրներին։ Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ճշմարտությունից ընդդիմությունը մշտապես փախել է և սա էլ բացառություն չէր։ Իսկ ինչումն էր կայանում վարչապետի ասելիքը և որն էր բովանդակությունը։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ իր ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն այդ ճշմարտության հետ։ Երբ որ կգա պատեհ պահը վարչապետը կասի իր ասելիքը ընդդիմադդիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն։

5-րդ ալիքի հարցը․ «Երեկ կառավարության հարցուպատասխանի ժամանակ նկատեցինք, որ կառավարության անդամներից Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը և նաև ձեր թիմակից Զարուհի Բաթոյանը չէին ծափահարում, ուզում եմ հասկանալ՝ կա՞ր անհամաձայնություն թիմում՝ վարչապետի ասածների նկատմամբ»։

 Վահագն Ալեքսանյան
-Ինձ մեկ-մեկ այնքան է ուրախացնում, երբ տեսնում եմ ընդդիմադիր մամուլի այսպես փոքրիկ պղպջակը, որ իրենք փորձում են իրենց համար հյուսել ու գտնվել այդ պղպջակում։ Համաձայն այն պղպջակի, հիմա Հայաստանում երևի բաց ճանապարհ չկա ՔՊ խմբակցության պատգամավորներն ու պաշտոնյաները տոմսեր են գնում, որ երկրից գնան ու այդպես շարունակ, բայց, կներեք էլի, թույլ տվեք մեր քաղաքացիներին զերծ պահել այդ պղպջակի հետ՝ թեկուզ առերեսումից։ Եթե ձեզ դուր է գալիս այդ պղպջակում գտնվելը ու այդ պղպջակում ընդդիմադիր գործիչներին, խնդիր չկա, ընդհանրապես։ Բայց ձեր հարցը ինքնին որպես այդպիսին լուրջ չի։

Ազատություն ռադիոկայանի հարցը․ «Ձեր գործընկեր Անդրանիկ Քոչարյանը երեկ գրառում էր կատարել և վստահություն հայտնել, որ փողոցում հավաքվածը հենց այն կոնտինգենտն է, որը խուսափել է վարժանքներից  և ՊՆ-ին, ԱԱԾ-ին կոչ է անում զբաղվել այս հարցով։ Դուք կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ այս գնահատականները։ Եթե այդպիսի հստակ դեպքեր ունեք, ինչո՞ւ հստակ դեպքերով չեք խոսում, որովհետև այսպիսի ընդհանուր ձևակերպումները տպավորություն է, որ սպառնալիք է իրենց հավաքների ազատության իրավունքներից օգտվող քաղաքացիների նկատմամբ, վարչական լծակներ կիրառել»։

Վահագն Ալեքսանյան
- Ես ճիշտն ասած լավ  չհասկացա հարցը, կամ ամբողջական չհասկացա։ Այսինքն Արցախը փրկելու համար այդ գաղափարախոսությամբ կամ դրա հայտարարմամբ փողոց դուրս եկած երիտասարդների համար զորահավաքի կանչելը չի կարող համարվել պառնալիք, ուղղակի տեխնիկապես չի կարող։

Ազատություն ռադիոկայան․ «Իմ հարցը դուք խեղաթյուրում եք։ Խոսքն այստեղ սպառնալիքի մասին է, որովհետև խուսափելը քրեական հետապնդում է իրենից ենթադրում ոչ թե հորդոր է ուղղակի գնալ և պաշտպանել սահմանը։ Ձեր գործընկերը նման շեշտադրումներ է դրել»։

Վահագն Խաչատրյան
-Դե, մեր գործընկերը նման համոզմունք ունենալու իրավունք որպես այդպիսին առնվազն ունի, թեկուզ այն պարագայից ելնելով, որ ընդդիմության շարքերում շատ են այնպիսի երիտասարդ տղաները, որոնց դեմքերը լավագույնս ֆիքսվել են նոյեմբերի 9-ի օրը, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, այդ մարդիկ գտնվում էին այս շենքում՝ շամպայն էին խմում, սիգար էին ծխում, տարբեր բաներ էին անում։ Ձեր «Ազատության» շենքում էր գտնվում նրանցից մեկը՝ դաշնակցական պատգամավորի օգնական՝ Գերասիմը, ձեր խմբագրին կարծեմ սպառնում էր՝ ասելով ինձ ճանաչում ես մի սիլա էլ քեզ կտամ։ Բնական է, որ այդ մարդիկ առնվազն կասկածի տեղիք է տալիս, թե ինչ գործ ունեին այդտեղ պատերազմի օրերին այդքան ուժեղ, ակտիվ։ Իսկ ինչ վերաբերում է անվանական, օրինակ, շատ հետաքրքիր է, որ Արթուր Վանեցյանի որդին բանակում չի ծառայել առողջական խնդիրներից ելնելով, դաշնակցական մի շարք երիտասարդներ, բեմից հանդես եկող, նույնպես չեն ծառայել։ Մեր խմբակցությունում, եթե տոկոսը հանենք  բանակում ծառայածների ու չծառայածների, ես կարծում եմ, մի քանի անգամ կգերազանցի ընդդիմադիրներին։

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
- Մի ճշտում ձեր հարցին, պարոն Քոչարյանն իր գրառման մեջ կասկած է հայտնել հետևյալ տեքստը գրելով․ «Որոնց մի մասը ենթադրաբար եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգետն է»։ Որոնց մի մասը՝ ենթադրաբար, ես կարծում եմ, որ այս բառերը շատ կարևոր են և այստեղ պնդում չկա, և կա կարծիք, որը այո, ուսումնասիրության կարիք ունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image