Շատերը զարմանում են՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսքան հաճախ մեկնում արտերկիր․ մե՛կ ինչ-որ գագաթնաժողովի, մե՛կ քննարկման, մե՛կ ԱՄՆ, մե՛կ Ռուսաստան ու Չինաստան, մե՛կ Եվրոպա, անգամ՝ Եգիպտոս ու Տաջիկստան։ Վերջին 1 ամսվա մեջ նա հասցրել է լինել Բրյուսելում, Վատիկանում, Կոպենհագենում, Թբիլիսիում, այս օրերին էլ Փարիզում է։ Մի՞թե պարզապես աշխարհ տեսնելու, շրջագայելու, հանգստանալու կարիք ունի ՀՀ վարչապետը։ Բայց չէ՞ որ այս ամռանը նա աննախադեպ երկար՝ ուղիղ մեկ ամիս արձակուրդում է եղել եւ 2 ամսվա ընթացքում դժվար թե հասցրած լիներ այդքան հոգնել, որ բյուջեի հաշվին նման շրջագայություններով ապահովեր իր հանգիստը։ Ո՞վ պետք է հայաստանյան բազում խնդիրները լուծի, կառավարության աշխատանքը համակարգի, եթե կառավարության ղեկավարը Հայաստանում ավելի քիչ ժամանակ է անցկացնում, քան՝ դրսերում։ Մանավանդ՝ Հայաստանում եղած օրերի մի մասն էլ զբաղված է ապօրինի պատարագների մասնակցելով, հակաեկեղեցական պայքար առաջնորդելով, ռիլեր նկարելով եւ անգամ նորաձեւության ցուցադրությունների է գնում։ Պատասխանը շատ պարզ է՝ նրան կամ իր քաղտեխնոլոգներին թվում է, թե այս ուղեւորությունները եւ տարբեր երկրների ղեկավարների հետ լուսանկարվելը կարող են բարձրացնել իր գահավիժած ռեյտինգը, մարդկանց ներշնչել, որ ինքն ընդունված է աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, եւ հայ ժողովուրդը կհաշտվի իր առաջիկա վերարտադրության հետ։ Եթե մի օր Թրամփի հետ լուսանկարվի, մյուս օրը՝ Պուտինի, իսկ Էմանուել Մակրոնն էլ մի հանդիպման ընթացքում երեք անգամ գրկախառնվի, եւ դա 200 տարբեր պոզայով լուսանկարեն ու տարածեն, գուցե 2026-ին դա հաղթանակ ապահովի վարկաբեկված «Քաղպայմանագրին», ստիպի մարդկանց՝ իրենց քվեն տալ այս ուժին։
Քաղաքականություն
Լուսանկարից՝ լուսանկար
Ամենաընթերցված
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել...
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաս...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
×
❮
❯