Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տեղադրել ՔՊ հաշվետվությունը, բայց մուննաթ է գալիս 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի տեղադրել ՔՊ հաշվետվությունը, բայց մուննաթ է գալիս 

Հոկտեմբերի 4-ին հրապարակված մեր կարճ նյութին՝ «ՔՊ-Ն չի ներկայացրել 2023 թվականի հաշվետվությունը» վերտառությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկար-բարակ պատասխան է գրել, ըստ էության, հաստատելով մեր գրածը: Պարզվում է, հաշվետվությունը ԿԿՀ կայքում չկա տեխնիկական պատճառով: 

Հիշեցնենք, որ մենք ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված կուսակցությունների հաշվետվությունները, այնտեղ չենք հայտնաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի հաշվետվությունը: 2022 թվականի հաշվետվությանը անմիջապես հաջորդում է 2024 թվականինը, այսինքն՝ 2023 թվականի հաշվետվությունը բացակայում է կայքից: Նաեւ հարց էինք ձևակերպել, թե ուր է կորել այն եւ ինչու է բոլորից ֆինանսական թափանցիկություն պահանջող կուսակցությունը ոչ թափանցիկ գործում:

ԿԿՀ-ն մեզ պատասխանում է, թե մեր պնդումները իրականությանը չեն համապատասխանում, ապա երկար լոլոներով փորձում է բացատրել, թե ինչու հաշվետվությունը տեղադրված չի: Այսինքն՝ եթե տեղադրված չի, բա էլ ի՞նչն են հերքում: Բայց բարեխիղճ լրագրության սկզբունքը պահանջում է, որ ներկայացնենք պատասխանի մեխը:  

«Հանձնաժողովը հայտնում է, որ 2023 հաշվետու տարվա համար կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման պահանջ օրենսդրությամբ նախատեսված չի եղել... Այնուամենայնիվ, թափանցիկության սկզբունքը պահպանելու, ինչպես նաև կուսակցությունների կողմից նախորդիվ ներկայացված հաշվետվությունների՝ մեկ միասնական հարթակում արտացոլված լինելու նպատակով Հանձնաժողովը նախաձեռնել է նախորդ տարիներին ներկայացված տարեկան հաշվետվությունների թվայնացման և հրապարակման գործընթաց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվությունը նույնպես ներառված է այդ գործընթացում, սակայն, հաշվետվության ծավալի և տեխնիկական մշակման առանձնահատկությունների պատճառով դեռևս ամբողջությամբ չի թվայնացվել և այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ դեռևս կայքում արտացոլված չէ», - հաղորդում է ԿԿՀ-ն, այնուհետեւ հիշեցնում է, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների չներկայացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն եւ կարող է բերել ընդհուպ կուսակցության գործունեության կասեցմանը։  

Փաստորեն, ՔՊ 2023 թվականի հաշվետվությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հանձնաժողովն էլ ստուգել է, խախտումներ չի հայտնաբերել ու իր կայքի մի հեռավոր անկյունում արդյունքները տեղադրել է, բայց բուն հաշվետվությունը կայքում չկա, որովհետեւ այն դեռ ամբողջությամբ չի թվայնացվել: 24 թվինը թվայնացվել է, հետո հանձնաժողովի աշխատողը երեւի հոգնել է, որոշել է մի հաշվետվություն «թռնել», ընդ որում ամենակարևոր հաշվետվությունը, որի վերաբերյալ բավականաչափ հարցեր կան, ապա անցնել 2022 թվականին: Ի դեպ, անգամ հրապարակումից հետո հաձնաժողովը չի ավարտել թվայնացումը եւ չի տեղադրել իր կայքում ՔՊ 2023 թվականի հաշվետվությունը:

Համապատասխան «սքրինը» տեղադրում ենք:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image