Այլ

Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է ևս մեկ անգամ առաջնորդեն․ Բայդեն

Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է ևս մեկ անգամ առաջնորդեն․ Բայդեն

Իմ նախագահական ազգային անվտանգության առաջին հուշագիրը կենտրոնացավ առողջության ու հումանիտար պատասխանների վրա՝ ՔՈՎԻԴ19-ն հաղթահարելու և հաջորդ համավարակն ավելի լավ կանխելու և նախապատրաստվելու համար:

Մյունխենյան անվտանգային համաժողովի ընթացքում իր առցանց ելույթում հայտարարել է (19․02․2021) Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Միացյալ Նահանգները անում է 2 միլիարդ ԱՄՆ դոլարի երաշխիք ՔՈՎԱՔՍԻՆ-ին [COVID-19 Vaccines Global Access / ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի համաշխարհային հասանելիություն]` խոստանալով լրացուցիչ $ 2 միլիարդ դոլար` հորդորելու մյուսներին նույնպես քայլ անել: Այնուամենայնիվ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք պայքարում ենք այս համավարակի ատամներից դուրս գալու համար, Աֆրիկայում Էբոլայի վերածնունդը կտրուկ հիշեցում է, որ մենք պետք է միաժամանակ աշխատենք՝ վերջապես ֆինանսավորելու առողջապահական անվտանգությունը; ուժեղացնելու համաշխարհային առողջապահական համակարգերը; և ստեղծելու վաղ նախազգուշացման համակարգեր` կանխելու, հայտնաբերելու և պատասխանելու համար հետագա կենսաբանական սպառնալիքներին, քանի որ դրանք շարունակելու են գալ: Մենք պետք է միասին աշխատենք` ամրապնդելու և վերափոխելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մեզ անհրաժեշտ է կենսաբանական սպառնալիքների վրա կենտրոնացած ՄԱԿ համակարգ, որ կարող է արագ շարժվել՝ գործողություններ ձեռնարկելու համար», - նշել է ԱՄՆ նախագահը:

Բայդենն ասել է, որ նույնկերպ պետք է գործել կլիմայի փոփոխության խնդիրը լուծելու համար, քանի որ այն համաշխարհային, էքզիստենցիալ ճգնաժամ է։ «Մենք պետք է սրընթաց կերպով արագացնենք մեր պարտավորությունները՝ մեր արտանետումներն ագրեսիվորեն զսպելու և միմյանց պատասխանատու պահելու հարցում՝ մեր նպատակներին հասնելու և հավակնությունները մեծացնելու համար: Այդ է պատճառը, որ Ես՝ որպես նախագահ, անմիջապես միացա Փարիզի համաձայնագրին, և այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները պաշտոնապես կրկին Փարիզի համաձայնագրի կողմ է, որը մենք օգնեցինք կազմել», - նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Երկրի օրը հյուրընկալելու է առաջնորդների գագաթնաժողովը, «որը կօգնի ավելի հավակնոտ գործողություններ վարել առաջատար արտանետողների շրջանում, ներառյալ՝ կլիմայական գործողությունը այստեղ՝ Միացյալ Նահանգներում»: 

«Երախտապարտ եմ վերջին չորս տարիների ընթացքում կլիմայի հարցերով Եվրոպայի տևական առաջնորդության համար: Միասին մենք պետք է ներդրումներ կատարենք տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնք մտադիր են հզորացնել մեր մաքուր էներգիայի ապագան և հնարավորություն տալ մեզ կառուցել մաքուր էներգիայի լուծումներ համաշխարհային շուկաներում», - շեշտել է գերտերության ղեկավարը:

Բայդենը կարևորել է Միջուկային զենքի տարածման սպառնալիքի հարցերում համագործակցության անհրաժեշտությունը: «Մենք թափանցիկության ու հաղորդակցության կարիք ունենք`ռազմավարական թյուրիմացության կամ սխալների ռիսկը նվազեցնելու համար: Այդ է պատճառը, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, չնայած ուրիշ մրցակցությանը, երկարաձգեցին «Նոր ՄԵԿՆԱՐԿ» պայմանագիրը լրացուցիչ հինգ տարով՝ հենց որ եկա, երդվեցի։ Այդ պատճառով է, որ մենք ասել ենք, որ պատրաստ ենք կրկին ներգրավվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «P5+1»-ի հետ բանակցություններում: Մենք պետք է նաև անդրադառնանք Իրանի ապակայունացնող գործողություններին Մերձավոր Արևելքում և շարունակելու ենք աշխատել մեր եվրոպական և այլ գործընկերների հետ սերտ համագործակցության մեջ», - հավելել է նա։ 
«Մենք միասին աշխատելու ենք նաև արգելափակել տրոհվող ու ճառագայթաբանական նյութերը՝ կանխելու ահաբեկչական խմբավորումների կողմից դրանց ձեռքբերումը կամ օգտագործումը: Տեսեք, մարտահրավերների շարքը, որ Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է միասին վերցնեն, լայն ու համալիր են: Եվ ես անհամբեր ուզում եմ լսել հաջորդիվ իմ լավ ընկերներից և կարկառուն առաջնորդներից կանցլեր Մերկելին, համատեղ դեպի առաջ ճանապարհի վերաբերյալ նրա մտքերը», - շարունակել է Բայդենը:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ չի կարելի թույլ տալ, որ «ինքնավստահությունը խոչընդոտի միմյանց կամ ավելի լայն աշխարհի հետ համագործակցելու մեր ունակությանը»: «Վերջին չորս տարիները ծանր են եղել: Բայց Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է ևս մեկ անգամ առաջնորդեն վստահությամբ, մեր կարողությունների նկատմամբ հավատով, մեր նորացմանն ուղղված պարտավորությամբ, մեկս մյուսի նկատմամբ վստահությամբ ու Եվրոպայի և ԱՄՆ-ի ունակություններով՝ առերեսվելու ցանկացած մարտահրավերի՝ մեր ապագան միասին ապահովելու համար», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image