Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։ Բանն այն է, որ այդ դիմումն ուղղված էր «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելուն», այլ ոչ թե անդամի, ինչպես պնդում էր Վահե Գրիգորյանը՝ ասելով, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ ինքը եւ Արման Դիլանյանը, մյուսներն անդամ են, քանի որ ընտրվել են չփոփոխված Սահմանադրության նորմերով։ Ինչեւէ, հիմա Վահե Գրիգորյանն ամեն ինչ անում է իշխանություններին համոզելու համար, որ հարկավոր է անցնել Թովմասյանին չեզոքացնելու իր մատնանշած պլան Բ-ին եւ կյանքի կոչել իր նամակի երկրորդ կետը։ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցով, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրություններ անցկացնի եւ նշանակի ՍԴ դատավորներին՝ ավարտելով ՍԴ դատարանակազմությունը:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նի...
Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ե...
Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ
Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...
×
❮
❯